Ամենահրատապ հարցը աշխարհաքաղաքականության մոդելավորումն է․ միտքը պետք է գեներացվի․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23,  24 News

Երբ մենք մոդելավորում ենք աշխարհը, սկսում ենք այն ավելի լավ ճանաչել և մեծ մասնակցություն ունենալ պրոցեսների կառավարման և ավելի կանխատեսելի դարձնել պրոցեսները։ Այս մասին, «Մտքերի գագաթնաժողովի» ժամանակ, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ժամանակակից աշխարհը մոդելների և մոդելավորման աշխարհ է, որտեղ ամեն ինչ մոդելավորված է ու աշխատում է այդ տրամաբանությամբ։ Եթե անդրադառնանք աշխարհաքաղաքականությանը, պետք է արձանագրենք, որ այն էլ որոշակի մոդելավորման կարող է տրվել։ Այն շատ նման է մակընթացություններին ու տեղատվություններին, որոնք անընդհատ տեղի են ունենում աշխարհում»,- նշեց վարչապետը։

Ըստ վարչապետի` չմոդելավորված աշխարհում մարդիկ չէին հասկանում, թե այդ երևույթները ինչպես են տեղի ունենում, իսկ մոդելավորված աշխարհում դրանք արդեն դառնում են կանխատեսելի պրոցեսներ։

«Այսօր ամենահրատապ հարցը, որ պիտի քննարկվի մտքերի գագաթնաժողովում, հենց աշխարհաքաղաքականության մոդելավորումն է։ Շատ կարևոր է, որ միտքը այս ուղղությամբ գեներացվի, հարցեր ձեւակերպի եւ պատասխաններ տա, որովհետեւ դրանք առանցքային նշանակություն ունեն մեր երկրի անցյալի, ներկայի եւ ապագայի համար», - հավելեց ՀՀ վարչապետը։

--00--ԱՀ

Տեսանյութեր