Խոշոր հրդեհ՝ Երևանում. Mercedes-ը վերածվել է մոխրակույտի

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23,  24 News

հրդեհ

Հոկտեմբերի 23-ին, ավտոմեքենայի հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատի խճուղու սկզբնամասում՝ օղակաձև շրջադարձի մոտակայքում, ավտոմեքենա է այրվում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 6 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջները մարել են Mercedes մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Տեղում ուժեղացված ծառայության են կատարել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ, որպեսզի հետաքրքրասեր վարորդներն ավտոմեքենաները չկայանեն և խոչընդոտ չհանդիսանան հրշեջների համար։  Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ ավտոմեքենան վարելիս է եղել Լենդրուշ Մանուկյանը։ 

Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած հրդեհի պատճառը, պարզ կլինի ԱԻՆ-ում նշանակված փորձաքննությունից հետո։  

--00—ՄՀ