ՀՀ-ն այն կատարյալ վայրն է, որտեղ փոխակերպմանն ուղղված լուծումները կարող են իրականացվել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23,  24 News

ю

Հայաստանը կարող է դառնալ տուն՝ բազմաթիվ նորարարությունների համար: Այս մասին հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ Դիլիջանում անցկացվող Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողովում:

«Հայաստանն  այն կատարյալ վայրն է, որտեղ փոխակերպմանն ուղղված լուծումները կարող են բացահայտվել և իրականացվել: Տաղանդաշատ մարդկային ռեսուրսներով, բաց մշակույթով, հզորագույն սփյուռքով Հայաստանը կարող է դառնալ տուն բազմաթիվ նորարարությունների համար»,-ասաց Գալստյանը։

Ըստ Գալստյանի ԿԲ-ն չեմպիոն է դարձել ֆինանսական ծառայությունների փոխակերպման գործընթացում: Ֆինանսական ծառայությունների թվային վերափոխումը Կենտրոնական բանկի համար առաջնահերթ է դարձել:

«Հաջորդ կարևորագույն քայլը վերաբերում է վճարման և հաշվարկային ծառայությունների թվանշավորմանը՝  ծառայությունների որակը բարելավելու համար հիմք ընդունելով նորարարական լուծումները: Դա նոր թվային ֆինանսական ծառայությունների համար կստեղծի նոր էկոհամակարգ»,-ասաց Գալստյանը:

ԿԲ նախագահի խոսքով աշխարհը դառնում է լաբորատորիա  փորձարկումների համար, և այն ազգերը, որոնք բավարար համարձակություն  կունենան այդ փորձն իրականացնելու, կստանան համապատասխան արգասիքը:

--00--ԱՀ

Տեսանյութեր