Եթե Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման պայմանավորվածություն լինի, կտեղեկացնենք. Պեսկով

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22,  24 News

Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է լրատվամիջոցներում շրջանառվող լուրերին, թե նախատեսվում է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում կազմակերպել: Խոսելով եռակողմ հանդիպման հնարավորության մասին՝ ՌԻԱ-Նովոստիի հետ զրույցում Պեսկովն ասել է.

«Եթե նման պայմանավորվածություն ձեռք բերվի, մենք այդ մասին ճիշտ ժամանակին կտեղեկացնենք»։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հանդիպումը կարող է տեղի ունենալ Մոսկվայում՝ նոյեմբերի առաջին տասնօրյակում: Ըստ մի շարք լրատվամիջոցների՝ այդ հանդիպման ընթացքում նախատեսվում է ՀՀ-Ադրբեջան սահմանազատմանն ու տարածաշրջանային տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը վերաբերող փաստաթղթերի ստորագրում:

--00--ԱԹ

Տեսանյութեր