Պուտինը հերթական անգամ մասնակցել է «Մկրտության լոգանքին»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 19, 24News

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է ավանդական «Մկրտության լոգանքին», հայտնում է ռուսական TACC գործակալությունը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:

Թեև այս տարի ծառայությունից չեն շտապել հայտնել, թե որտեղ է տեղի ունեցել արարողությունը՝ հայտնի է, որ այն իրականացվել է Մերձմոսկովյան շրջանում: Մամուլում արարողության լուսանկարները նույնպես դեռ չեն շրջանառվում:

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ արդեն մի քանի տարի է, ինչ Պուտինն անխախտ կերպով ամեն տարի մասնակցում է «Մկրտության լոգանքին»:

Տեսանյութը՝ 2018 թվականի «Մկրտության լոգանքից»: