Արայիկ Հարությունյանը չնախատեսված այցով մեկնել է Մոսկվա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

արայիկ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ըստ 24News-ի ունեցած ստույգ տեղեկությունների, այս պահին չնախատեսված այցով գտնվում է Մոսկվայում: Հետաքրքիր է, որ նրա այցի մասին պաշտոնական տեղեկատվություն չի հայտնվել:

Ըստ մեր ունեցած հավաստի տեղեկության՝ Արայիկ Հարությունյանի՝ շտապ Մոսկվա մեկնելը կապված է վերջինիս գործունեությանն առնչվող որոշակի խնդիրների հետ, որոնց մասին պարզաբանումը կլինի առաջիկայում:

--00—ԼՄ