Հայկ Մարությանը երեք դպրոցների տնօրենների ազատել է աշխատանքից

ԵՐԵՎԱՆՀՈՒՆՎԱՐ 19, 24News

Thumbnail

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հունվարի 13-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն Երեւանի 3 դպրոցների տնօրեններն ազատվել են աշխատանքից:

Որոշումների համաձայն, Նատալյա Ստեփանյանը հունվարի 16-ից ազատվել է «Երեւանի Ալ.Պուշկինի անվան համար 8 հիմնական դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից: Լուծվել է նրա հետ 2014 թվականի հունվարի 15-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:

Ռուզաննա Գրիգորյանը հունվարի 16-ից ազատվել է «Երեւանի Էռնեստ Թելմանի անվան համար 13 հիմնական դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից: Լուծվել է նրա հետ 2014 թվականի հունվարի 15-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:

Մարիաննա Ավագյանը հունվարի 16-ից ազատվել է «Երեւանի համար 98 հիմնական դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից: Լուծվել է նրա հետ 2014 թվականի հունվարի 15-ին կնքված աշխատանքային պայմանագիրը: