Մինչև վերջ աշխատելու եմ, որ Brexit-ն իրականացվի ձեռք բերված համաձայնությունների հիման վրա

ԵՐԵՎԱՆՀՈՒՆՎԱՐ 19, 24News

Thumbnail

Լոնդոնի եւ ԵՄ-ի միջեւ ձեռք բերված համաձայնության հիման վրա կարգավորված Brexit-ը իմ համար առաջնահերթություն է: Այս մասին Քրիստոնյա-դեմոկրատական միության միջոցառման ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

«Ես մինչև վերջին օրն աշխատելու եմ այն ուղղությամբ, որ Brexit-ն իրականացվի ձեռք բերված համաձայնությունների հիման վրա, որպեսզի մենք ունենանք ամենալավ հարաբերությունները»,-նշել է կանցլերը:

Ըստ կանցլերի Մեծ Բրիտանիան Եվրոպայի մի մաս է, բայց հանրաքվեի միջոցով հանրության ընտրությունը պետք է հարգել: