ՌԴ-ում բախվել են ուղևորատար ավտոբուսն ու «ԿԱՄԱԶ»-ը. զոհվել է 5 մարդ, այդ թվում՝ երեխա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Ռուսաստանի Կալմիկիայի երկրամասում տեղի է ունեցել խոշոր ավտովթար։ Գիշերը Աստրախան-Էլիստա-Ստավրոպոլ ավտոմայրուղիում ճակատ-ճակատի բախվել են Neoplan ուղևորատար ավտոբուսն ու ԿԱՄԱԶ բեռնատարը, որի հետևանքով զոհվել է 5 մարդ, այդ թվում՝ երեխա, այդ մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։

Ավտոբուսում եղել է 28 մարդ, 8-ը տեղափոխվել են հիվանդանոց:

--00—ԼՄ