Վրաստանում ծեծել և կողոպտել են պատերազմի 93-ամյա վետերան Սերգո Միրզոյանին

ԵՐԵՎԱՆՀՈՒՆՎԱՐ 19, 24News

Thumbnail

Թբիլիսիում անհայտ անձինք ծեծել և կողոպտել են Հայրենական մեծ պատերազմի 93-ամյա վետերան Սերգո Միրզոյանին: Այս մասին հայտնում է INTERFAX.RU-ն:

Աղբյուրի փոխանցմամբ լուսաբացին երկու դիմակավորված անձինք ներխուժել են Միրզոյանի բնակարան, ծեծի ենթարկել և կապել նրան, ինչից հետո արժեքավոր իրեր են գողացել, ինչպես նաև շուրջ 700 լարի:

Վետերանի հարևանները լրագրողներին պատմել են, որ Միրզոյանն ինքն է ոստիկանություն կանչել կողոպտիչների հեռանալուց հետո: Վրաստանի ՆԳՆ-ից հայտնել են, որ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով («Կողոպուտ»):