Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 942 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25,  24 News

կորոնավիրուս

Վրաստանում  արձանագրվել է կորոնավիրուսի 1 942 նոր դեպք: Այս մասին 1TV.ge-ի հաղորդմամբ՝ տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված ՝ stopcov.ge կայքում:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 4 650 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 46 հիվանդ:

Վերջին օր ու գիշերվա ընթացքում երկրում կատարվել է 22 847 թեստ, այստեղից 13 643-ը արագ, իսկ 9 204-ը «ՊՇՌ» թեստով:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը՝ 8,5 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 9,05 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 9,04 տոկոս:

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 694 182 դեպք, որից 624 688 հիվանդ ապաքինվել է, 9 788-ը ՝ մահացել:

Ընդհանուր առմամբ կատարվել է 1 950 693 պատվաստում, օրական ՝ 1 877 պատվաստում:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 51 մարդ, ստացիոնարում հսկողության տակ է 6 166 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում տեղավորված է 1 022 վարակված:

Հիշեցնենք, երեկ՝ հոկտեմբերի 24-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման 3 436 դեպք, ապաքինվել է 4 483 հիվանդ, մահացել է 43 մարդ։

 --00—ՄՀ