Մեքսիկայում գազատարի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի

ԵՐԵՎԱՆՀՈՒՆՎԱՐ 19, 24News

Thumbnail

Մեքսիկայում գազատարի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի, ևս 76 մարդ վիրավոր է: INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իդալգո նահանգի ղեկավար Օմար Ֆայադը:

Ըստ ՖԱյադի՝ տուժածներից մի քանիսի վիճակը գնահատվում է որպես ծանր և ծայրահեղ ծանր: Վիրավորներից 7-ը անչափահասներ են:

Հիշեցնենք, որ պայթյունը որոտացել է շաբաթ գիշեր Տուսպան Տուլա գազատարում, որից հետո հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալների համաձայն՝ դա տեղի է ունեցել վառելիքի արտահոսքի պատճառով: Այդ ամենը տեղի է ունեցել այն պահին, երբ տարածքում 350 մարդ է հավաքված եղել, որոնք եկել էին ապօրինաբար վառելիք տանելու: