Սևանա լճի մակարդակը հոկտեմբերի 18-24-ն իջել է 1սմ-ով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Հասարակական

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 18-24-ը (2021թ.) ժամանակահատվածում`

« Սևանա լճի մակարդակը հոկտեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել` 1900.52մ (24.10.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 9սմ-ով, և հավասար է 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակին։

Ոռոգման նպատակով Սևանա լճից հոկտեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում ջրառ չի իրականացվել, իսկ 2021 թվականի ընդհանուր ջրառի չափաքանակը՝ մայիսի 25-ից հոկտեմբերի 24-ը ներառյալ կազմել է 227.651 մլն. մ³:

Արփա-Սևան ջրատարով հոկտեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 2.044 մլն. մ³, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 24-ը ներառյալ՝ 147.120 մլն. մ³»:

--00--ԿԿ