23-ամյա վարորդը Opel-ով մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտում. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25,  24 News

վթար

Նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 14-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։

Այդ օրը, ժամը 12։20-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 23-ամյա Հայկ Մանուկյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենեյով Եղեգնուտ-Երասխահուն ավտոճանապարհի 12 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել և  կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։  

--00—ՄՀ