Ամերիկյան հայտնի սերիալում Թուրքիայի նախագահին անվանել են «անպատկառ բիճ»

Thumbnail
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 19, 24News
 

Թուրքական լրատվամիջոցներին զայրացրել է ամերիկյան «Netflix» ընկերության կողմից նկարահանված «Designated Survivor» անվամբ սերիալում՝ Թուրքիայի նախագահի մասին հնչեցված խոսքերը. գրում է Էրմենիհաբերը:

Ըստ աղբյուրի՝ հեռուստասերիալում ԱՄՆ-ի նախագահը ակնարկում է, թե Թուրքիայում 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի ետևում կանգնած է թուրքական բանակը։ Իսկ երկխոսություններից մեկի ժամանակ նա Թուրքիայի նախագահին անվանում է անպատկառ բիճ։

Դրվագներից մեկում ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահները մամուլի ասուլիս են տալիս, որի ընթացքում անդրադառնում են նաև ԱՄՆ ապաստանած թուրք գործչի արտահանձմանը, ով Թուրքիայում ահաբեկիչ է համարվում: Սոցցանցերում թուրք օգտատերերը պնդում են որ ֆիլմում Նուրի Շահին անվամբ ներկայացվող այդ գործչի կերպարը համապատասխանում է Ֆեթուլլահ Գյուլենին։

Ֆիլմում ասուլիսի ընթացքում ԱՄՆ-ի նախագահը նշում է, որ Նուրի Շահինի վերաբերյալ Թուրքիայի հետ տարակարծություն կա։  ԱՄՆ-ի նախագահի խոսքերով, Թուրքիան չի արտահանձնի այդ մարդուն և վերջինս կարող է շարունակել մնալ ԱՄՆ-ում։ Ի պատասխան դրան, Թուրքիայի նախագահը ԱՄՆ-ին հրապարակավ մեղադրում է ահաբեկչին ապաստան տալու մեջ։

Ասուլիսի ավարտից հետո երկու նախագահների միջև թեժ խոսակցություն է ընթանում  նախագահի առանձնասենյակում և Թուրքիայի նախագահը ԱՄՆ-ի նախագահին մեղադրում է անհարգալից վերաբերմունքի մեջ։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ն ապաստան է տալիս մի մարդու, ով մեղավոր է Թուրքիայի բազմաթիվ քաղաքացիների մահվան մեջ։ Ի պատասխան դրան, ԱՄՆ-ի նախագահը ասում է, որ Շահինի արտահանձման համար բավականաչափ հիմքեր չկան և ըստ ամերիկյան հետախուզության՝ ռազմական հեղաշրջման փորձի նախաձեռնողը ոչ թե Գյուլենն է, այլ թուրքական բանակը։

«Netflix»-ի այս սերիալը, որը աշխարհում մեծ դիտելիություն ունի, Թուրքիայում ներկայացվում է որպես պրոգյուլենական ֆիլմ: