Էրդողանը կմասնակցի Վարանդայում օդանավակայանի բացմանը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25,  24 News

Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 26-ին կայցելի Ադրբեջան։

 Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կմասնակցեն Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում օդանավակայանի և ավտոմոբիլային ճանապարհի բացման արարողությանը։

Էրդողանի աշխատակազմից հայտնում են, որ Թուրքիայի նախագահը կմասնակցի Զանգելանի շրջանում՝ թուրքական մասնակցությամբ կառուցվող «Խելացի գյուղատնտեսական համալիրի» հիմնարկեքի արարողություններին։

--00—ՄՀ