Խոշոր ավտովթար Արարատի մարզում. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

ԵՐԵՎԱՆՀՈՒՆՎԱՐ 19, 24News

Thumbnail

Այսօր, հունվարի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: 

Ժամը 19:00-ի սահմաններում, Սիսավան-Վանաշեն մինչհամայնքային ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Lada-21099 մակնիշի 34 NС 786 համարանիշի և Volkswagen մակնիշի X195XA161 RUS համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով` քաղաքացիների օգնությամբ, դուրս են բերվել ավտոմեքենաներից, և տեղափոխվել Վեդիի բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: