Իրավիճակը միջպետական և հանրապետական ավտոճանապարհներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

ճանապարհ

Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Ապարանի տարածաշրջաններում և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին, հոկտեմբերի 25-ի ժամը 20։15-ի դրությամբ,  թույլ ձյուն է տեղում։

Ինչպես տեղեկացրին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար Ճանապարհային դեպարտամենտը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

--00--ԱՀ