ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է Հայաստանի տնտեսության ներդրումային գրավչությունը. «ՌԻԱ Նովոստի»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

նկար

ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցի շրջանակում հայտնել է, որ Մոսկվան լավատեսորեն է գնահատում Ռուսաստանի՝ Հայաստանի տնտեսության մեջ ներդրումների հեռանկարները։

«Մեր տնտեսական համագործակցության հեռանկարները վատը չեն։ Մենք բավականին լավատեսորեն ենք նայում այդ հեռանկարներին ու կարծում ենք, որ Հայաստանն իսկապես ունի մի շարք ոլորտներ, որոնք գրավիչ կլինեին ռուս ներդրողների, այդ թվում՝ խոշոր ներդրողների համար»,-ասել է Ռուդենկոն։

Աղբյուրը նաև հիշեցնում է, որ ավելի վաղ ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչն ասել էր, որ Հայաստանում ռուսական 2,2 մլրդ դոլար կուտակած ներդրումները մոտ ժամանակներս կաճեն ևս 1 մլրդ դոլարով: Միջոցները կուղղվեն էներգետիկայի, ենթակառուցվածքների և տրանսպորտի ոլորտներին։

--00—ԼՄ