Վարչապետը շրջակա միջավայրի փոխնախարարին 16 օրով գործուղում է Մեծ Բրիտանիա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Քաղաքական

Վարչապետ նիկոլ Փաշինյանի որոշմամբ շրջակա միջավայրի փոխնախարար Աննա Մազմանյանը 16 օրով մեկնում է Մեծ Բրիտանիա:

Որոշման մեջ ասվում է

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ

Աննա Մազմանյանին 2021 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 14-ը գործուղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

(Գլազգո)՝ «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի շրջանակներում կայանալիք՝ Կողմերի 26-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով։

2. Ընդունել ի գիտություն, որ Աննա Մազմանյանի՝ Մեծ Բրիտանիայի և

Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Գլազգո) գործուղման հետ

կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Մեծ Բրիտանիայի և

Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

--00--ԿԿ

Տեսանյութեր