Կոտայքի պետական գյուղատնտեսական քոլեջում փորձաշրջան անցնող բանվորը մահացել է

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26,  24 News

քոլեջ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 22-ին «Նոր Հաճն» պոլիկլինիկայից ոստիկանության Նաիրիի բաժին ստացված ահազանգի փաստով։ 

 Այդ օրը, ժամը 15։10-ի սահմաններում նշված պոլիկլինիկայից Նաիրիի ոստիկանություն ահազանգել են, որ «կրծքավանդակի փակ վնասվածք, կողերի կոտրվածք՝ հարցականով, ուղեղի ցնցում՝ հարցականով և ձախ ձեռքի պատռված վերք» ախտորոշմամբ բժիշկների հերթապահ խումբը «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխել մի տղամարդու։

Աղբյուրի հաղորդմամբ՝ «Աբովյան» ԲԿ են մեկնել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Գրիգորյանի գլխավորությամբ։ 

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Կոտայքի մարզի բնակիչ՝ 68-ամյա Մյասնիկ Սիմոնյանն էր, ով նույն օրը, ժամեր անց «Աբովյան»ԲԿ-ում գիտակցության չգալով՝ մահացել է։

Ոստիկանները պարզել են նաև, որ Մ. Սիմոնյանը, հանդիսանալով  «Զեթ Պրոֆիլ» ՍՊԸ-ում որպես փորձաշրջան անցնող բանվոր, Նոր Գեղի գյուղի Ուսանողական 5-րդ հասցեում գտնվող Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի մասնաշենքում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ իր անզգուշության հետևանքով վայր է ընկել և ստացել նշված վնասվածքները: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։  

 --00—ՄՀ

Տեսանյութեր