Թավջութակահար Նարեկ Հախնազարյանն այցելել է վերականգնման փուլում գտնվող վիրավոր զինվորներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

նկար

Այսօր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն էր այցելել անվանի թավջութակահար Նարեկ Հախնազարյանը: Այս մասին հայտնում է Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

ՀՀ վաստակավոր արտիստը, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի եւ վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ շրջելով Զինվորի տան տարածքում, ծանոթացավ կենտրոնի հնարավորություններին եւ առկա բուժսարքավորումներին:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ներկայացրեց կենտրոնի պատմությունը, առաքելությունը, խոսեց զինծառայողների առօրյայից, նրանց կամքի ուժի եւ ամենօրյա ջանքերի մասին:

Նարեկ Հախնազարյանը շուտափույթ ապաքինում մաղթեց վերականգնողական կենտրոնում բուժում ստացող տղաներին:

--00—ԼՄ

Տեսանյութեր