Առաջին անգամ ավագանու նիստում հունից դուրս եմ եկել. Իզաբելլա Աբգարյան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26,  24 News

․

Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանի գրառումը. «Առաջին անգամ ավագանու նիստում հունից դուրս եմ եկել ու բարձր տոնայնությամբ խոսել:

Պատճառն այն է, որ Իմ քայլի այսօր ընդունած նախագծով ավագանու անդամը պաշտոնապես որակվեց կոճակ սեղմող, ինչի դիմաց էլ կստանա կամ չի ստանա փոխհատուցումը:

Այսինքն, կարևոր չէ, թե ամսվա ընթացքում ինչքան ես աշխատել, կարող ես ոչինչ չանել, բայց ամսական մի օր գաս, 50%+ քվեարկես, որ փոխհատուցում ստանաս:

Մյուս 49%֊ն էլ կարևոր չի:

Ամոթը նրանում է, որ նման նախագիծ բերում է 80% ունեցող ուժը, որ մի կերպ քվորում ապահովի»:

--00--ԱՀ

Տեսանյութեր