Մարզերի բնակիչները հոգևորված չեն եկամտահարկի վերադարձի ծրագրով. «Ժողովուրդ»

 

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27,  24 News

ю

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հիփոթեքին ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագրի փոփոխությունները ոչ միայն մտահոգում են կառուցապատողներին, այլեւ չեն ոգեւորել մարզաբնակներին: Ինչպես հայտնի է, կառավարությունն առաջարկում է ծրագիրը Երեւանում աստիճանաբար դադարեցնել մինչեւ 2025 թվականը եւ թողնել միայն մարզերում: Ըստ կառավարության՝ երբ ծրագիրը դադարի Երեւանում գործել, կառուցապատումը կաշխուժանա ՀՀ մարզերում:

Պարզվում է՝ ոչ մի սահմանափակում չկա, սահմանափակումները միայն Երեւան քաղաքի հետ են կապված: Եկամտահարկի վերադարձի ծրագիրը գործելու է անգամ այն դեպքում, երբ X մարզի X գյուղի բնակիչը որոշի հիփոթեքային վարկով տուն կառուցել: Այսինքն՝ եթե նոր կառուցվող տան համար հիփոթեքային վարկ եք վերցնում, ապա տոկոսները ձեր վճարած եկամտային հարկից հետ են վերադարձվելու: Բայց նկատենք, որ մարզի բնակիչներն այնքան էլ ոգեւորված չեն այս ծրագրով, քանի որ վստահ չեն, որ կկարողանան բնակարանատեր դառնալ:

Բանն այն է, որ մարզերում աշխատավարձի չափը ցածր է, հետեւաբար եկամտահարկի վերադարձը քիչ կկազմի եւ դժվար թե կկարողանա բնակարանի ձեռքբերման հարցում դերակատարում ունենալ: Բացի այս, ՀՀ առեւտրային բանկերն այնքան էլ չեն ողջունում սա, քանի որ ՀՀ մարզերի մեծ մասում վարկի վերադարձելիության տոկոսը ցածր է. բազմաթիվ են այն քաղաքացիները, որոնք վարկային պարտավորություններ ունեն եւ դժվարությամբ կամ էլ ընդհանրապես չեն կարողանում դրանք մարել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ