Իրաքում և Սիրիայում Թուրքիայի ռազմական ներկայության ժամկետը երկարաձգվել է

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27,  24 News

Իրաք

Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել Սիրիայում և Իրաքում թուրքական ռազմական ներկայության ժամկետը երկարաձգելու առաջարկին:

Որոշմանը կողմ են քվեարկել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ), «Ազգայնական շարժում»  (ԱՇԿ-MHP) և  ընդդիմադիր  ազգայնական IYI կուսակցությունները: Իսկ գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող  քեմալական «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) և ընդդիադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցությունները դեմ են քվեարկել:  Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ 

Հիշեցնենք, որ որպես պատճառ առաջ է քաշվել Սիրիայում և Իրաքում քրդական խմբավորումների գործունեությունը, որոնց Անկարան համարում է ահաբեկչական ուժեր:

Իրաքում և Սիրիայում թուրքական ռազմական ներկայության ժամկետը նախատեսվում երկարացնել 2 տարով: Մինչև այժմ ամեն տարի Թուրքիայի  ներկայությունն այս երկրներում երկարացվել է ընդամենը 1 տարով:

--00—ՄՀ