Արագածոտնի մարզպետը հրաժարական է տվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

նկար

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը հոկտեմբերի 27–ին  աշխատանքից ազատման դիմում է գրել։ Տեղեկությունը ԶԼՄ-ների հետ զրույցում հաստատել է փոխմարզպետ Տիգրան Եղիազարյանը։

Դավիթ Գեւորգյանը Արագածոտնի մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի հոկտեմբերի 16-ին։ Նա իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

--00—ԼՄ