Եռօրյա զորավարժությունների շրջանակում անցկացվել են ցուցադրական պարապմունքներ

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27,  24 News

ՊՆ

Հոկտեմբերի 27-ին N զորամիավորումում մեկնարկած եռօրյա զորավարժությունների շրջանակում անցկացվել են հրետանային ստորաբաժանումների ցուցադրական պարապմունքներ՝ մարտական հրաձգությամբ։

Հրետանային ստորաբաժանումները, զբաղեցնելով նախորոշված շրջանները, ստացել են պայմանական հակառակորդի կոորդինատների հայտնաբերման, կրակակետերն ու կարևոր նշանակության օբյեկտները, հրամանատարական կետերը, ռազմական տեխնիկան ու կենդանի ուժը ոչնչացնելու մարտական առաջադրանք։

Զինծառայողներն արագ և ճշգրիտ գործողություններով կատարել են առաջադրված խնդիրները, ցուցաբերել մասնագիտական բարձր կարողություններ:

 --00—ՄՀ

Տեսանյութեր