Գլուխները պատին են տալիս, երբ Վազգեն Սարգսյանի մահը կապում են Մեղրիի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

«Նոր քաղաքական ուժը շարունակում է շահարկել հոկտեմբերի 27-ն՝ իրենց նեղ խմբակային շահերից ելնելով և որքան էլ շահարկեն, պարզ է, որ 22 տարիների ընթացքում հավանական վարկած առաջ չի քաշվել: Սա մեր պետության դեմ մի ոճրագործություն էր, որը, չեմ բացառում, տասնյակ տարիներ հետո հնարավոր լինի բացահայտել ՝ արդյո՞ք  սա մի խումբ ստահակների ոճրագործություն էր, թե՞ կար այլ երկրների  անվտանգության մարմինների, թեկուզ միջնորդավորված գործակալների մասնակցություն, բարդ խնդիր է։ Բայց նրանք, ովքեր հասցեներ են նշում, դա անում են քաղաքական շահարկման նպատակով»,-այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

«Ազգային ժողովի մի անկախ, անկապ պատգամավոր կար, գործուղեցին Նաիրի Հունանյանի խուց, եթե որևէ բան կարողանային հայտնաբերել, կանեին: Ես չգիտեմ՝ ինչ հոգեկան վիճակում էր այդ ոճրագործը, բայց այդ գործուղված անձը թելադրել էր դիմումներ դատատախազությանը և քննչական կոմիտեին։ Եթե որևէ հիմքեր ունենային, կանեին, քանի որ փորձ կատարել են՝ սլաքներն ուղղելով այլ ուղղությամբ»,-ընդգծեց պատգամավորը:

Անդրադառնալով այն հայտարարություններին, թե Վազգեն Սարգսյանի մահը կապված է Մեղրիի հետ՝ Վարդանյանը նշեց.

«Գլուխները պատին են տալիս, երբ Վազգեն Սարգսյանի մահը կապում են Մեղրիի հարցի հետ: Իսկ այն, ինչ կատարվել է Արցախի և ՀՀ-ի հետ, ավելի քան արդիական են դարձնում Վազգեն Սարգսյանի՝ Մեղրիի մասին մտահոգությունները»,-ավելացրեց Վարդանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։