1986-ին Նաիրի Հունանյանն ինձ ասեց, որ Կարեն Սերոբիչին խփելու ա. Արշակ Զաքարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

«1986֊ին Նաիրի Հունանյանն ինձ ասեց, որ Կարեն Սերոբիչին խփելու ա»,- այս մասին 24TV֊ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց Հայոց ազգային գվարդիայի հիմնադիր Արշակ Զաքարյանը։

Զաքարյանը մանրամասներ պատմեց իր և Հունանյանի առաջին հանդիպման մասին՝ նշելով, որ հենց այդ ժամանակ նա չափազանց տարօրինակ թվաց իրեն և քիչ էր մնում խոսակցությունը հասներ վիճաբանության։

Զաքարյանը խոսեց նաև 2020 թ․-ի պատերազմի մասին։ Նրա համոզմամբ, վարչապետ Փաշինյանը չի կարող հայ լինել, քանի որ Որոտանից այն կողմ Ադրբեջան համարողները հայ չեն։ Բացի դրանից, նա նպատակադրված ձևով մահվան է դատապարտել ազգի սերուցքին։

Մանրամասները՝ տեսանյութում։