22-ամյա երիտասարդը հարևանուհու տնից գողություն անելու համար երկրորդ անգամ էր բռնվել

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28,  24 News

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ բնակարանային գողության համար նախկինում դատապարտված, Աբովյան քաղաքի 22-ամյա մի բնակիչ նույն բնակարանից կրկին գողություն է արել:

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների հետ ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո հոկտեմբերի 26-ին կասկածվողը հրավիրվեց բաժին:

Պարզվել է, որ նա սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին, օգտվելով հարևանուհու տան դուռը կողպված չլինելու հանգամանքից, նույն բնակարանից երկու անգամ փող էր գողացել:
Տուժողից ընդունվել է հաղորդում:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

--00--ԱՀ