Կենդանաբանական այգին չորս օր փակ է լինելու այցելուների համար

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29,  24 News

այգի

Երևանի կենդանաբանական այգին տեղեկացնում է, որ չորս օր այգին փակ է լինելու։ 

«Հարգելի այցելուներ, տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 30-ին, 31-ին, նոյեմբերի 1-ին և 2-ին Երևանի կենդանաբանական այգին փակ կլինի այցելությունների համար:

Կենդանաբանական այգում ընթանալու են հակահամաճարակային և սանիտարական աշխատանքներ:

Հայցում ենք ձեր ներողամտությունը»,- նշված է հաղորդագրությունում։

--00—ՄՀ