Որպես հայր՝ հպարտ եմ հայտնել, որ որդիս Բազկամարտի Եվրոպայի առաջնությունում բրոնզ է նվաճել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

2

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում արել.

«Ե՛վ որպես ՀԱՕԿ նախագահ, և՛ որպես հայր՝ հպարտ եմ հայտնել, որ որդիս՝ Հովհաննես Ծառուկյանը, Բազկամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի համար նվաճել է բրոնզե մեդալ:

Շնորհավորում եմ նաև առաջնությունում Հայաստանի պատիվը բարձր պահած մեր մյուս արժանավոր մարզիկներին»:

--00—ԼՄ