Պարգևատրվել են «Վարչապետի գավաթ» մրցաշարի ամենատարեց մասնակիցները՝ 73 և 79 տարեկան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

մրցաշար

Էջմիածնի Կոմիտասի անվան կենտոնական հրապարակում կայացավ «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշարի պարգևատրման արարողությունը: Այս մասին հայտնում են Էջմիածնի քաղաքապետարանից:

Մրցաշարը կայացել է 3 տարիքային խմբում, մասնակցել է ավելի քան 1500 քաղաքացի:

Պարգևատրվել են նաև մրցաշարի ամենատարեց կին և տղամարդ մասնակիցները՝ 73 և 79 տարեկան:

«ՀՀ վարչապետի գավաթ» կրոսավազքի սիրողական մրցաշարի հաղթողը գյումրեցի Երվանդ Մկրտչյանն է։ Վազորդը 10 կմ տարածությունը հաղթահարել է մոտ 30 րոպեում։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

«Սա հիանալի հնարավորություն էր թե՛ ինքդ քեզ, թե՛ մյուս մարզիկներին ցույց տալու, որ կարող ես հաղթահարել քո առջև դրված խնդիրը: Շատ լավ հաղթահարեցի 10 կմ-ը»,- ասում է Երվանդ Մկրտչյանը:

Երվանդը գյումրեցի է, և ըստ նրա՝ Գյումրիում վազելն ավելի բարդ է, քանի որ ծովի մակարդակից բարձր է, իսկ Երևանը՝ ցածր, ու տարածությունն ավելի հարթ էր:

«Չի կարելի ասել, թե հավասարը չունեի: Այստեղ շատերին ճանաչում եմ, բոլորն իմ ընկերներն են ու բոլորն էլ շատ լավ վազեցին: 10 կմ վազելու փորձ չունեի, 5 անգամ մասնակցել եմ Երևանի կիսամարաթոնին ու 5 անգամ էլ չեմպիոն դարձել։ Նման մրցաշարերը շատ եմ կարևորում. սա ևս կնպաստի աթլետիկայի զարգացմանը մեր երկրում, քանի որ աթլետիկան սպորտի թագուհին է»,- եզրափակել է մեր հերոսը:

գավաթ

--00--ԱԹ