Կոռնիձորում շահագործման հանձնվեց 45 000 քմ պայթուցիկ զինամթերքից մաքրված տարածք

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

ականազերծված

Սույն թվականի հոկտեմբերի 30-ին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում պաշտոնապես տեղական ինքնակառավարման մարմիններին շահագործման հանձնեց 45 000 քմ պայթուցիկ զինամթերքից մաքրված տարածք։

Այս մասին տեղեկացնում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը:

--00--ԱԹ