Ժամանակը Թուրքիայի օգտին չի աշխատում. մենք պետք է ժամանակ շահենք. Դանիելյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ժամանակը Թուրքիայի օգտին չի աշխատում. Մեզ պետք է ժամանակ շահել և այդ ընթացքում վերակազմավորվել, առաջին հերթին փոխել գիտակցությունն ու արժեքային համակարգը: Սա առանձին թեմա է, որի մասին պետք են երկար ու խորը քննարկումներ:

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այդ պետության հիմնական խնդիրը քրդական հարցն է, որը գնալով ավելի մեծ ազդեցություն է ունենալու՝ թե դեմոգրաֆիական, թե աշխարհաքաղաքական կենտրոնների ստրատեգիաներում քրդերին ավելի մեծ դերակատարություն տալու առումով, և դա Թուրքիայում շատ լավ են հասկանում ու հիմիկվա իրենց ագրեսինա հենց այդ՝ ժամանակ չունենալու գիտակցությունից է գալիս»:

--00--ԱԹ