Թուրքիան հատուկ զենք է տալիս Ուկրաինային ՌԴ-ի հետ պատերազմ սկսելու համար․ Ռուբեն Մելքոնյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

«Մեր դաշնակից ՌԴ-ն շատ լուրջ հարցերի առաջ է կանգնած, և ըստ էության շրջապատված է խնդիրներով։ Դրանց մեջ առաջնային նշանակություն ունի Ուկրաինան, որտեղ իրադարձություններն այնքան են թեժացել, որ ամեն պահի կարող են վերածվել լայնածավալ կոնֆլիկտի»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

Նրա խոսքով, ՌԴ-ն, ռուսական զենքը կարող է և ի վիճակի է կասեցնել, և պատժել, բայց այնուամենայնիվ այդ փոքրիկ հաջողությունները, օրինակ Բայրաքթարով ինչ որ գյուղ վերցնել, ինչ որ մի բարձունք գրավել, կարող են լրացուցիչ ինքնավստահություն հաղորդել և այդ ամենը վերածել լուրջ պատերազմի։

Բանախոսն անդրադարձել է նաև Սիրիայում ռուս-թուրքական լարվածությունը, ինչպես նաև Հարավային Կովկասում Թուրքիայի նոր խաղի կանոններին, և դրանց հետևանքներին ՀՀ-ի վրա։

Մանրամասները՝ տեսանյութում։