ՔՏՀԱ տեսչական մարմինը հակահամաճարակային կանոնների 8 խախտում է հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

․

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի և պարեկային ծառայության հետ համատեղ խստացված գրաֆիկով վերահսկողական աշխատանքներ են իրականացրել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։

Վաղ առավոտից Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հանրային տրանսպորտի կանգառի կետերում ուսումնասիրվել է 70 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների 8 խախտում, որոնց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։  

--00--ԱՀ