Պարեկները Դավիթաշենի կամրջի վրա կանխել են կնոջ ինքնասպանության փորձը․ Shamshyan.com

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

․

Այսօր ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները ծառայութուն կատարելիս են եղել, երբ Դավիթաշենի կամրջով անցնելիս նրանց ավտոմեքենան կանգնեցրել են քաղաքացիները ու հայտնել, որ  մի կին անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանն ու ավագ պարեկներ Ավետիք Պետրոսյանն ու Քրիստինե  Միքայելյանը կարողացել  են այդ կնոջ հետ հոգեբանական ճիշտ զրույց անցկացնել, ինչի արդյունքում կինը հրաժարվել է իր մտադրությունից:

Պարեկները այդ կնոջն ուղեկցել են ոստիկանության Մաշտոցի բաժին:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

--00--ԱՀ