ԵԱՏՄ երկրների վարչապետները կհանդիպեն նոյեմբերի 18-19-ին՝ Երևանում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

ԵԱՏՄ

Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը կկայանա նոյեմբերի 18-19-ին՝ Երևանում: Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։

«Ռուսաստանն ու Ղազախստանը հաջողությամբ մասնակցում են Եվրասիական տնտեսական միության աշխատանքներին: Մենք այսօր կքննարկենք Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի նախապատրաստման ընթացքը: Նիստը տեղի կունենա նոյեմբերի կեսերին՝ Երևանում՝ Ղազախստանի նախագահությամբ», - ասել է Միշուստինը՝ Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինի հետ հանդիպման ժամանակ։

--00--ԱԹ