ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News
Ֆրանսիական AFP լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Բուլղարիան Թուրքիայի հետ սահմանին 350 զինվորական է տեղակայել՝ փախստականների աճող հոսքի դեմ պայքարելու համար։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Բուլղարիայի պաշտպանության նախարար Գիորգի Պանայատովը bTV հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ զինվորականները Թուրքիայի հետ սահման են տեղափոխվելու, որպեսզի օժանդակեն իրենց սահմանապահ ուժերին։
Նշվում է, որ Բուլղարիան սահմանին նաև տեղակայել է 40 միավոր ռազմական տեխնիկա։
Ըստ Բուլղարիայի պաշտպանության նախարարության տվյալների՝ տարեսկզբից մինչև հիմա Թուրքիայից 6.500 ապօրինի ներգաղթյալ է հատելթուրք-բուլղարական սահմանը։
--00--ԿԿ