Տուգանելու, վախի մեջ պահելու համար է․ ինչպե՞ս են վերաբերվում բաց տարածքում դիմակ կրելուն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

Կառավարության որոշմամբ՝ նոյեմբերի 1-ից դիմակ կրելը պարտադիր է նաև բաց տարածքներում։
24News-ին հանդիպած քաղաքացիների մի մասը կողմ էր և անհրաժեշտ էր համարում այսպիսի որոշումը՝ պատճառաբանելով կորոնավիրուսով վարակվածության դեպքերի աճը, մի մասն անհրաժեշտ չէր համարում՝ պատճառաբանելով, որ գոնե բաց տարածքում պետք է մաքուր օդ շնչել։

«Վարակը շատ տարածված է, դիմակն ամեն դեպքում որոշ չափով պաշտպանում է», - ասաց քաղաքացիներից մեկը։

Մեկ ուրիշի կարծիքով, եթե մարդը պատվաստվել է, պետք չէ դիմակ կրել։ «Ավելի շատ տուգանելու, մարդկանց վախի մեջ պահելու նպատակ է հետապնդում»։

Մանրամասները՝ տեսանյութում։