Ճնշումը մեծանում է․ Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա երկու ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

Ադրբեջանը «խաղաղությանը» պատրաստվում է՝ Հայաստանը տնտեսական, սողացող էքսպանսիայի ենթարկելով։ Զուգահեռաբեր նաև պատերազմ է նախատեսում։ Երկու կողմից հարձակվելու է, երկու տարբերակն էլ կիրառելու է։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան։

Նրա խոսքով, վերը նշվածին զուգահեռ Բաքուն քաղաքական և միջազգային հարթակներում ճնշման է պատրաստվում՝ աշխատացնելով դրա համար իր կապերը, այդ թվում՝ թուրքական լոբբինգը։

Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական դաշտում ծավալվող զարգացումներին՝ բանախոսը նշել է, որ կուզենար տեսնել խորհրդարանական ընդդիմության կողմից շատ հստակ դիրքորոշում՝ և՛ կոմունիկացիաների բացման, և՛ Արցախի կարգավիճակի, և՛ այլ աշխարհաքաղաքական, տարածաշրջանային հարցերի, և՛ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում։