ԵԱԶԲ-ն 1.2 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցություն կտրամադրի իր անդամ պետություններին

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3,  24 News  

եազբ

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) այս տարի ծրագրում է 1,2 մլրդ դոլար ներդնել իր անդամ պետությունների տնտեսություններում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Reuters»-ը, այս մասին հաղորդել է ԵԱԶԲ վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը:

ԵԱԶԲ-ն, որի բաժնետոմսերը պատկանում են Ռուսաստանին եւ Ղազախստանին, ինչպես նաեւ ներկայացված է Բելառուսում, Հայաստանում, Ղրղզստանում և Տաջիկստանում, նախագծային ֆինանսավորում է իրականացնում ենթակառուցվածքային եւ արդյունաբերական նախագծերում, ինչպես նաեւ տրանսպորտի եւ էներգետիկայի ոլորտներում:

Նիկոլայ Պոդգուզովը հայտարարել է, որ 2022-2026 թվականների Բանկի ռազմավարությունը նախատեսում է առնվազն 500 մլն դոլարի ընդհանուր ներդրում Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի տնտեսական նախագծերում:

 --00—ՄՀ