ՌԴ-ն կողմ է 3+3-ին․ ձևաչափը բխում է բոլոր ենթադրյալ մասնակիցների շահերից

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3,  24 News  

Զախարովա

ՌԴ-ն կողմ է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմ ստեղծելու մասին առաջարկին, որն անվանում են «3+3» (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա և Իրան):  Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Իհարկե, մենք կարծում ենք, որ եկել ժամանակն այդ ծրագրերը գործնական հարթություն տեղափոխելու: Բազմակողմանի տարածաշարջանային համագործակցությունը բխում է տվյալ ձևաչափի բոլոր ենթադրյալ մասնակիցների շահերից: Մեր կարծիքով՝ դրա գործարկումը կնպաստի վստահության բարձրացմանը, միջպետական հարաբերություններին, առկա տարաձայնությունների կարգավորմանը, տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ներուժի բացահայտմանը»,-  ասել է Զախարովան։

 --00—ՄՀ