Ներդրումներ չկան, վարկեր չկան, 8% արդյունաբերության աճ ինչպե՞ս եք ապահովելու․ Արամյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

«Այս տարի մենք ունենք տնտեսական ակտիվության դանդաղեցում՝ 4․4 տոկոս։ Ընդ որում, ես ենթադրում եմ, որ մենք տարին կամփոփենք 5-5․2 տոկոս տնտեսական աճի շրջանակներում, ոչ ավելի, լավագույն դեպքում 5․5 տոկոս, բայց ոչ 6․5 տոկոս, ինչպես գրված է կառավարության ծրագրում»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է  ֆինանսների նախկին նախարար, Հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանը։

«Ծրագրում գրված է, որ առաջնորդող ճյուղերից լինելու է նաև արդյունաբերությունը, որն այսօր գրեթե զրոյական է՝ 9 ամսվա թողարկման ծավալներով։ Եթե հաշվի առնենք, որ մշակողը նվազում է, ներդրումները կարծես թե բացակայում են, վարկերը դեպի այս ոլորտ չկան, ապա հարց է առաջանում, ինչպե՞ս եք ապահովելու արդյունաբերության 8 տոկոս աճ»,- ասել է Արամյանը։

Ֆինանսների նախկին նախարարի համոզմամբ, կառավարության ծրագրի թվերն ու թիրախները հակասում են միմյանց։

Մանրամասները՝ տեսանյութում։