ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների միջև հանդիպում հնարավոր է. Բաքուն պայմաններ է առաջ քաշել

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4,  24 News  

Բայրամով

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն արձագանքել է ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների՝ հնարավոր հանդիպման մասին լուրերին: Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, Բայրամովը նշել է, որ ՀՀ ու Ադրբեջանի միջև կան «հետհակամարտային շրջանին առնչվող» մի շարք հարցեր: 

«Այդ հարցերի թվում է տրանսպորտային հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը: Կան պետությունների միջև սահմանների գծման որոշակի կանոններ, և այդ սահմանագծումը պետք է տեղի ունենա: Բազմաթիվ նախաձեռնություններ կան` կապված այս և այլ հումանիտար հարցերի, ականապատ տարածքների քարտեզների տրամադրման հետ: Ադրբեջանական կողմը երբեք բանակցություններից չի հրաժարվել: Մեր դիրքորոշումն արդար է, հիմնված է միջազգային իրավունքի վրա: Մենք պատրաստ ենք հարաբերությունները կարգավորել՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքների հիման վրա: Եթե այդ ամենի համար ինչ-որ հանդիպման անհրաժեշտություն լինի, ապա մենք բաց ենք այդ հանդիպումների անցկացման համար»,- ասել է նա:

--00--ԱԹ