Դավիթ Չալոյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ Աշխարհի առաջնության եզրափակիչ

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4,  24 News  

Չալոյան

Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ Աշխարհի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Հայաստանի հավաքականի անդամ, գերծանր քաշային Դավիթ Չալոյանը Սերբիայում ընթացող աշխարհի առաջնության կիսաեզրափակչում մրցավարների միաձայն որոշմամբ փայլուն հաղթանակ տարավ Ադրբեջանի ներկայացուցիչ Մահամադ Աբդուլլաևի նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ։ Հայաստանը աշխարհի առաջնությունում եզրափակչի մասնակից ունի 12 տարի անց։

Եզրափակիչը կկայանա նոյեմբերի 5-ին։Գերծանր քաշային կարգում Հայաստանն առաջին անգամ է մրցանակակիր ունենալու աշխարհի առաջնությունում։

Աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալու համար այսօր կպայքարի նաև Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը։

--00--ԱԹ