Եվ միակ հույսը մնում է պարտիզանական պայքարը․Կարին Տոնոյան

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4,  24 News  

Կարին Տոնոյան

«5165» շարժման առաջնորդ, զոհված հերոսի մայր Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Անտանելի տխուր է ապրել այս օրերում, երբ սուտը ամենաշատ արտադրվող ու ամենաշատ պահանջարկ ունեցող «ապրանքն» է, երբ չգիտես «փրկությունը» փրկությո՞ւն է, թե կործանում...:

Երբ պայքար տենչացող հոգուդ համար կռվի դաշտը դատարկ է....երբ չգիտես՝ ո՞վ է յուրային, ով ոչ: Երբ չգիտես՝ քեզ ճշմարտությո՞ւնն են ասում, թե մոլորեցնում են ճշմարտությամբ..... չգիտես՝ դատավո՞րն է հանցագործ, թե հանցագործը դատավոր.....

Չգիտես, ոչինչ ստույգ չգիտես.... ու երակներդ ցավում են անիմացությունից, անկարողությունից ու անհայտությունից..... Եվ ապրելը դառնում է ծանր բեռ, մեռնելը՝ դասալքություն....
Դանթեական դիմակահանդեսի ենք հարկադիր մասնակցում և անհայտ է վերջն այս ցավագար ցնորքի.....

Եվ միակ հույսը մնում է պարտիզանական պայքարը....
Համառություն, անաղմուկ, անխոջ աշխատանք ու ինքնազոհաբերություն, զոհաբերություն ու ինքնազոհաբերություն:

Հայաստանը փրկելու են իրենք իրենցից հրաժարված, գալիքի ծանրագույն բեռի տակ կամովի մտնելու պատրաստ և ամեն անձնականից հրաժարվելու կամք ունեցող մարդիկ, այնպես ինչպես կամավոր մահն ընտրած մեր զավակները վարվեցին......

Եվ դա թերևս միակ ճանապարհն է արժանի լինելու նրանց, արժանանալու երկնքում նրանց միանալու վերջին երազանքին.....

Արարաման երկիր Հայաստանն հավերժ է, կասկածողները միանշանակ ոչինչ չեն հասկանում ոչ պատմությունից, ոչ բնությունից, ոչ էլ տիեզերական օրենքներից.......
Եվ երանի նրանց ովքեր կարժանանան այդ հավերժի մասը լինելու մեծագույն պատվին:
Հանուն հայի ու Հայաստանի...»։

--00--ԱՀ