Նոյեմբերի 9-ին ոչ մի փաստաթուղթ չի կնքվի, հնարավոր է՝ Փաշինյանի, Ալիևի և Պուտինի օնլայն հանդիպում 

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

նկար

2021 թ․-ի նոյեմբերի 9-ին Հայաստանն ու Ադրբեջանը ՌԴ միջնորդությամբ որևիցե նոր փաստաթուղթ չեն կնքելու, ինչպես դրա մասին մինչ այդ հայտնում էին որոշ ռուսաստանյան լրատվամիջոցներ։ Այս մասին հայտնում են 24News-ի իրազեկ աղբյուրները։ 

Այսպես, ըստ մեր տեղեկությունների, Արցախյան երկրորդ պատերազմի՝ մեզ համար ողբերգական արդյունքներն ամրագրող տարելիցին, հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը, Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևն օնլայն հանդիպում անցկացնեն, որտեղ, ըստ լուրերի, հայտարարություն ընդունեն ցանկությունների և ծրագրերի մասին, որոնք հիմնականում վերաբերվելու են սահմանազատման և սահմանագծման գործընթացին։

--00—ԼՄ