Առուշանյանի պաշտպանական թիմը միջնորդություն կներկայացնի նրա խափանման միջոցը փոխելու հարցով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

առուշ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Առուշ Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի գործով դատական նիստի շրջանակում լրագրողներին հայտնել է, որ պաշտպանական կողմը պատրաստվում է միջնորդություն ներկայացնել խափանման միջոց կալանավորման համար ավելի մեղմ խափանման միջոց կիրառելու համար։

«Խոսքը թե՛ գրավի, թե՛ անձնական երաշխավորության մասին է։ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ են եկել Գորիս՝ աջակցելու Առուշ Առուշանյանին և իրենց պատրաստակամությունն են հայտնում անձնական երաշխավություն սահմանել Առուշանյանի պատշաճ վարքագծի համար», - ասաց Էրիկ Ալեքսանյանը, ապա հավելել, որ հույս ունի՝ դատարանը խափանման միջոցի քննարկման շրջանակում կլինի օբյեկտիվ։

--00—ԼՄ